23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհի առաջին “խելացի մայրուղիները”

2013-ից Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհի առաջին  “խելացի ճանապարհները“: Մայրուղիները ինտերակտիվ լուսավորության միջոցով կտեղեկացվեն  եղանակային պայմանների փոփոխությունների մասին:

“Smart Highway”` “խելացի մայրուղի”  նախագիծը մշակել է դիզյներ Դաան Ռոզեգաարդեն` “Heijmans” ընկերության աջակցությամբ: Այս հետաքրքիր գաղափարի հիմքում ընկած է հատուկ լուսավորող փոշին, որը մթության մեջ կարող է փայլել մինչեւ 10 ժամ: Բացասական ջերմաստիճանի ժամանակ ճանապարհի վրա կերեւան հատուկ ներկով նկարված փաթիլները, որոնք կզգուշացնեն հնարավոր մերկասառույցի մասին:

Փորձնական առաջին 100 մետր տարածքը կկիրառվի Բրաբանտ նահանգում: Հեղինակի խոսքով` իր նախագծում որեւէ սկզբունքային նոր տեխնոլոգիա չի կիրառվել: Փայլող ներկն օգտագործվում է, օրինակ, մանկական սննդի տուփերի վրա: Լուսավորությունը ճանապարհների վրա կսնվի հողմակայաններից եւ կմիանա մեքենաների մոտենալու պահին:

Նիդերլանդներից հետո “խելացի ճանապարհները” կկիրառվեն ԱՄՆ-ի արեւմտյան ափին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ