29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամստերդամի քաղաքապետը պայքարում է հանուն զբոսաշրջիկների` մարիխուանա ծխելու իրավունքի

Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանը հայտարարել է, որ չի արգելի արտասահմանցի զբոսաշրջիկներին մարիխուանա գնել եւ ծխել քաղաքի հայտնի սրճարան-խանութներում, հաղորդում է “BBC News”-ը:

Նրա խոսքով` կառավարության նման արգելքը կարող է  վնասել քաղաքին, որը համարվում է Եվրոպայի ամենակարեւոր տուրիստական կենտրոններից մեկը: Քաղաքապետը բացատրել է, որ տարեկան Ամստերդամ այցելող 4,5 զբոսաշրջիկների մեկ երրորդն առաջին հերթին հետաքրքրվում է անթաքույց մարիխուանա ծխելու հնարավորությամբ:

Նա նշել է, որ միլիոնավոր զբոսաշրջիկներն արգելքի դեպքում կսկսեն ողջ քաղաքով մեկ փնտրել եւ անօրինական ճանապարհով ձեռք բերել թմրանյութեր, ինչը կնպաստի հանցագործությունների աճին: “Այն, ինչը մենք ստեղծել ենք վերջին տարիների ընթացքում, միանգամից կոչնչացվի”,-պարզաբանել է վան դեր Լանը:

Այս հայտարարությամբ նա հեռակա կարգով հակասության մեջ է մտել երկրի կառավարության հետ, որը մտադիր է 2013-ից արգելել մարիխուանայի վաճառքն արտասահմանցիներին: Քաղաքապետի որոշմանն աջակցում են նաեւ սրճարան-խանութների սեփականատերերը, ովքեր հայտարարել են, որ իրենց հաճախորդների 90 տոկոսն արտասահմանցիներն են կազմում:

Ավելի վաղ Հաագայի դատարանը մերժել էր նման հաստատությունների սեփականատերերի հայցը, ըստ որի նրանք պահանջում էին ուժի մեջ թողնել գործող օրենքները եւ չարգելել արտասահմանցիներին մարիխուանա ձեռք բերել: Դրանից հետո կառավարությունը հայտարարել էր, որ հոլանդական քաղաքներն իրենք կորոշեն` վաճառել արտասահմանցիներին մարիխուանա, թե` ոչ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ