15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է “armtown.com”-ը:

Բացի այդ, քաղաքային խորհուրդը նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Բանաձեւը պարունակում է կարճ պատմական ակնարկ, որը նկարագրում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ արդյունքում հասցնում է Հայոց ցեղասպանությանը: Նշվում են այն երկրները, քաղաքները եւ կազմակերպությունները, որոնք պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը, այդ թվում` Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հանձնախումբը եւ Եվրախորհրդարանը: Բանաձեւի տեքստում կոչ է բոլոր երկրներին` պարտադիր կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հիշել այդ պատմական ճշմարտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ