23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պենտագոնը պատրաստել է Իրանի վրա հարձակման նախագիծը

ԱՄՆ-ի օդուժի հրամանատար Նորթոն Շվարցը հայտարարել է, որ իր աշխատողները Իրանի վրա հարձակման նախագիծ են մշակել, տեղեկացնում է “Bloomberg”-ը: Ինչպես գեներալն է արտահայտվել` “ձեզ դուր չէր գա այն վայրը, որտեղ կարող է իրականացվել այդ նախագիծը”:

Ըստ Պենտագոնի գործակալության` ամերիկյան զինվորականները պատրաստվում են հարված հասցնել իրանական հեղափոխության պահակախմբի Կորպուսի բազաների, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ իրանական հատուկ ծառայությունների կենտրոնակայանի վրա:

Բացի այդ, ԱՄՆ-ի օդուժը պատրաստվում է իր ինքնաթիռները տրամադրել իսրայելական կործանիչներին, որոնք կոչնչացնեն իրանական միջուկային ենթակառուցվածքները, եթե նման կարիք լինի:

Ամերիկյան զինվորականները չեն բացառում նաեւ 9500 կիլոգրամանոց MOAB-ի կիրառումը` Ֆորդոյում գտնվող միջուկային ստորգետնյա կենտրոնի ոչնչացման համար: Ըստ հաշվարկների` մի քանի ուղիղ հարվածը կարող է այն ոչնչացնել:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հավանական գործողությունը կքննարկեն մարտի 4-ին Վաշինգտոնում` իսրայելական պատվիրակության ԱՄՆ այցի առաջին օրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ