Մարադոնայի ֆանտաստիկ գոլը ոգեշնչել է մուլտիպլիկատորներին /վիդեո/
1986-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասին իրացրած` Դիեգո Մարադոնայի գոլը ֆուտբոլի երկրպագուները համարում են “արվեստի գործ”: Նույն տեսակետն են կիսել նաեւ մուլտիկպլիկատորները` “հավերժացնելով” հրաշք գոլը:
Հիշեցնենք, որ չեմպիոնատի 1/4 եզրափակչում Մարադոնային հաջողվեց շրջանցել անգլիացի 6 ֆուտբոլիստներին միանգամից եւ հաջողությյամբ հասցնել գնդակը մրցակցի դարպասին:
16 տարի անց այդ գոլն անվանեցին լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Իսկ Անգլիայի հավաքականի մարզիչ Բոբի Ռոբսոնը, ում թիմն արդյունքույմ պարտվեց 1-2 հաշվով, խաղի ավարտին հայտարարեց. “Այդ գոլը ֆանտաստիկայի ժանրից էր”: Ի տարբերություն նրա` գոլի հեղինակ Մարադոնան ավելի զուսպ էր. “Ինձ դուր եկավ այդ գոլը, սակայն դա ընդամենը մեկ գոլ էր”:
Այդ խաղից հետո լրագրողներն սկսեցին Մարադոնային “ֆուտբոլի Միքելանջելո” անվանել:
http://www.youtube.com/watch?v=DPGXAvgiTLY