25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շփոթմունք` նախագահական ընտրությունների նախօրեին

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչ թեկնածուները հավասար վարկանիշ ունեն ազգաբնակչության շրջանում: Բազմաթիվ հարցումները, որոնք անց են կացվում ինչպես վաղաժամ քվեարկածների շրջանում, այնպես էլ նրանց, ովքեր նոր են կատարելու իրենց ընտրությունը, թեկնածուներից ոչ մեկի օգտին նախապատվություն ցույց չեն տալիս, գրում է “РБК” կայքը:

Գործող նախագահ Բարաք Օբաման գերազանցում է է հանրապետական Միթ Ռոմնիին Օհայո եւ Կոլորադո նահանգներում անցկացված վաղաժամ քվեարկության արդյունքների համաձայն: Ըստ վաղաժամ քվեարակած 40 տոկոս քաղաքացիների` Օբաման 15 տոկոսով առաջ է Ռոմնիից, սակայն Ռոմնին էլ իր հերթին է 11 տոկոսով գերազացում Օբամային այն քաղաքացիների շրջանում, ովքեր դեռ նոր են քվեարկելու:

2 կուսակցությունների համար էլ հատկապես մեծ կարեւորություն ունի Օհայո նահանգը: Ոչ մի հանրապետական թեկնածու չի հաղթել նախագահական ընտրություններում, եթե պարտվել է Օհայոյում:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի անցկացրած հարցման համաձայն` ոչ Օբաման, ոչ էլ Ռոմնին, այդպես էլ չկարողացան արժանանալ ամերիկացի ընտրողների մեծամասնության համակրանքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ