24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Եվրատեսիլի” շուրջ ծագած նոր սկանդալին մասնակից է դարձել նախագահը

Բելառուսի Պետական հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է գործադիր պրոդյուսեր Դմիտրի Բարանովին, որը “Եվրատեսիլ” մրցույթի մասնակիցների ընտրական “Եվրաֆեստ” փուլի շուրջ ծագած սկանդալի կենտրոնում է հայտնվել:

“Եվրաֆեստի” եզրափակիչը կայացել է փետրվարի 14-ին: Հաղթող է ճանաչվել Ալյոնա Լանսկայան, իսկ 2-րդ տեղում հայտնվել է  “Litesound” խումբը, որի անդամները չեն համաձայնվել արդյունքների հետ եւ հրաժարվել են դուրս գալ բեմ` մրցանակներն ստանալու:

Ավելի ուշ ժյուրիի ներկայացուցիչը հայտնել է, որ մասնագետներն առաջին տեղը տալիս են “Litesound” խմբին, չնայած նրան, որ Լանսկայան ավելի շատ ձայներ է հավաքել: Միաժամանակ համացանցում լուրեր են տարածվել, որ վերջինիս հաղթանակն ապահովել են ադմինիստրատիվ աղբյուրները: Սկանդալը հարթելու նպատակով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ստուգել մրցույթի արդյունքները: Ի վերջո պարզվել է, որ Բաքու կմեկնի “Litesound” խումբը:

Ինչ վերաբերում է Դմիտրի Բարանովին, նա հեռուստատեսությունում աշխատել է 5 տարի շարունակ եւ զբաղվել է “Եվրատեսիլին” վերաբերող նախագծերով, սակայն  “Litesound” խմբին` մրցույթին մասնակցելու համար պատրաստելու աշխատանքներից նրան ազատել են: Նախագահի ադմինիստրացիայում արդյունքների խեղաթյուրման մեջ մեղադրել են հենց նրան: SMS-հաղորդագրություններով եւ հեռուստադիտողի ձայներով խումբը 2 հազար ձայնով առաջ է անցել Լանսկայայից, սակայն երբ Բարանովը հայտնվել է հեռուստակայանում եւ նրան հայտնել են հաղթողի անունը, նա հրամայել է, որ հրապարակեն արդյունքներ, ըստ որոնց հաղթողը Լանսկայան կլինի:

Ինքը` Բարանովը, հերքում է այս փաստը եւ այն անհեթեթություն համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ