05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բելգիայի վարչապետը երկրում սուգ է հայտարարել

Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն երկրում սուգ է հայտարարել` կապված Շվեյցարիայում տեղի ունեցած վթարի հետ, որի հետեւանքվ  28 մարդ է մահացել, որոնցից 22-ը երեխաներ են, հաղորդում է “AFP”-ը:

“Սա “սեւ” օր է մեր երկրի համար: Ողջ Բելգիան է հիմա սգում: Չենք կարող բացատրել, թե ինչ ենք զգում մենք հիմա,”-նշել է կառավարության ղեկավարը: Ողբերգության մասին նույնիսկ քահանան չի կարողացել խոսել, հուզմունքից եւ խորը վշտի զգացողությունից նա կորցրել է ձայնը: Սգո արարողությունների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվել:

Դի Ռուպոյի հայտարարությանը նախորդել է Բելգիայի խորհրդարանի հատուկ նիստը: Իր հայտարարությունից հետո վարչապետն ուղեւորվել է օդանավակայան, որտեղից էլ մեկնել է Շվեյցարիա` վթարի վայրը:

Ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել շվեյցարական Ալպերում, վարձակալված էր քրիստոնեական բարեգործական կազմակերպությունից: Երեխաները, որոնք գտնվել են ավտոբուսում, վերադառնալիս են եղել լեռնադահուկային հանգստավայրից: Բացի բելգիացիներից, ավտոբուսի  52 ուղեւորների թվում են եղել նաեւ 10 հոլանդացի, մեկ լեհ եւ մեկ գերմանացի: Առայժմ հայտնի չէ` նրանցից որեւէ մեկը տուժել է, թե` ոչ: Հոսպիտալացված երեխաների մեծ մասի վիճակը ծանր է, երեքը գտնվում են կոմայի մեջ:

Վթարի պատճառն առայժմ ճշտված չէ, նախնական տվյալներով` վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, եւ այն մխրճվել է թունելի պատի մեջ: Մյուս երկու ավտոբուսները, որոնք վարձակալված են նույն կազմակերպության կողմից, անվնաս տեղ են հասել: Բացի Բելգիայի կառավարության անդամներից, դեպքի վայր են մեկնել նաեւ մահացածների հարազատները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ