“Միշել, ես քեզ սիրում եմ… Օբամայի հաղթական ելույթը /վիդեո/
ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում` իր հաղթական ճառի ժամանակ շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, ընտանիքին են շնորհավորել իր մրցակից Միթ Ռոմնիին` առաջնորդի պաշտոնի համար մղած արժանավայել պայքարի առթիվ, գրում է “LifeNews”-ը:
51-ամյա նախագահի շնորհակալական առաջին խոսքերը, բնականաբար, ուղղված էին այն քաղաքացիներին, ովքեր վստահել էին իրենց քվեն իրեն, այնուհետեւ` Օբամայի խորհրդական, փոխնախագահ Ջո Բայդենին, եւ, իհարկե, հատկապես ջերմ բառեր են հնչել կնոջ` Միշել Օբամայի եւ իր դուստրերի հասցեին:
“Այս հաղթանակը չէր լինի առանց իմ հիանալի տիկնոջ: Միշել, ես քեզ սիրում եմ ավելի, քան երբեւէ”,-ի լուր ամերիկացիների հայտարարել է Օբաման, այնուհետեւ, դիմելով իր 2 դուստրերին, կատակել է. “Աղջիկներ, ես հպարտանում են ձեզնով, սակայն առայժմ ձեզ մեկ շունն էլ բավական է”:
Օբաման հայտնել է նաեւ առաջիկայում հանրապետական Միթ Ռոմնիին հանդիպման հրավիրելու մտադրության մասին: Նորընտիր նախագահը ցանկանում է նրա հետ քննարկել երկրի զարգացման ծրագրերը:
“Ես Սպիտակ տուն եմ վերադառնում` մեր ընդհանուր ապագայի համար ավելի համառորեն եւ ոգեշնչված պայքարելու համար: Ես երբեք այդքան վստահություն չեմ զգացել Ամերիկայի հանդեպ, որքան հիմա”,-եզրափակել է իր խոսքը Օբաման:
http://youtu.be/iDBm0mv3Fs8