13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գրեթե 40 տարում մարդկությունը ոչնչացրել է բնական ռեսուրսների մեկ երրորդը

1970-2008-ին Երկիր մոլորակի ռեսուրսները կրճատվել են 28 տոկոսով: Նման հայտարարություն է հրապարակվել  “Կենդանի մոլորակ” նոր զեկույցում, որը 2 տարին մեկ անգամ կազմում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները:

Մասնագետներն այս եզրակացությանն են եկել` հետազոտելով ողնաշարավոր կենդանիների տիպերի ավելի քան  9 պոպուլիացիայի զարգացումը` կաթնասունների, ձկների, թռչունների, սողունների եւ երկկենցաղների:

Հիմնդարամի մասնագետները նշում են, որ 1966-ից սկսած  մարդու կողմից բնական ռեսուրսների օգատգործումը կրկնապատկվել է: Նրանց խոսքով` համաշխարհային էկոհամակարգի գլխավոր աղտոտողը եւ օգտագործողը ԱՄՆ-ն է: Նրանք նշել են, որ եթե ամբողջ աշխարհը բնական ռեսուրսներն օգտագործի այնպիսի մասշտաբներով, ինչպես ամերիկացիներն են օգտագործում, ապա էկոբալանսի պահպանման համար 5 մոլորակ անհրաժեշտ կլիներ:

ԱՄՆ-ի հետ մեկտեղ բնական ռեսուրսներն “վատնողների” թվում են նաեւ Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ը եւ Դանիան:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ