Սարկոզին Օլանդին փոխանցեց պետական գաղտնիքները /վիդեո/
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, Տյուլի նախկին քաղաքապետ Ֆրանսուա Օլանդը, ով նախագահական ընտրություններում հաղթեց Նիկոլա Սարկոզիին, այսօր` մայիսի 15-ին, ստանձնեց պաշտոնը, հաղորդում է “РБК” կայքը:
Հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված էր մոտ 400 մարդ, կայացավ Ելիսեյան պալատում: Սարկոզին դիմավորել է իրավահաջորդին պալատի աստիճանների վրա, որից հետո անհատական զրույցի ընթացքում նրան է փոխանցել միջուկային գաղտնաբառերը, ինչպես նաեւ լուսաբանել է մի քանի պետական գաղտնիքներ:
Ֆրանսուա Օլանդը դարձավ Ֆրանսիայի Հանրապետության 24-րդ նախագահը: Երդման արարողությունից հետո Օլանդը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Գերմանիա, որտեղ կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Բանակցությունները Մերկելի հետ, ենթադրվում է, որ դժվար են լինելու: Կանցլերը կտրականապես դեմ է Փարիզի մտադրությանը` վերանայելու բյուջետային համաձայնությունը, որը հավանության է արժանացել ԵՄ-ի 27 երկրներից 25-ի կողմից: Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահից ակնկալում է աշխատել հանուն Եվրոպայի բարեկեցության:
http://youtu.be/21MmhRX9Vo4