03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահի ինքնաթիռը “կայծակնահար” է եղել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը վերադարձել է Փարիզ այն բանից հետո, երբ Բեռլին մեկնելու ճանապարհին կայծակը հարվածել է ինքնաթիռին, հաղորդում է “Reuters”-ը:

Միջադեպի արդյունքում նախագահը չի տուժել, պարզապես Փարիզի օդանավակայանում մեկ այլ ինքնաթիռ է նստել եւ կրկին մեկնել Բեռլին: Բեռլինում նախատեսված առաջին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է:

Նախօրեին` մայիսի 15-ին Ֆրանսուա Օլանդը ստանձնեց նախագահի պարտականությունները: Նա նախագահ ընտրվեց մայիսի 6-ին կայացած նախագահական ընտրություններում` պարտության մատնելով Նիկոլա Սարկոզիին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ