13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբաման հրաժարվել է խոսել Մեդվեդեւի հետ

ԱՄՆ նախագահի եւ Ռուսաստանի վարչապետի հանդիպման ամսաթիվը եւ բանակցությունների թեմատիկան բավականին կրճատվել են, տեղեկացնում է “Аргументы и факты”-ն:

Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել ամերիկյան Քեմփ Դեւիդ` “մեծ ութնյակի” հանդիպմանը, Սպիտակ տունը որոշել է լրջորեն փոխել Բարաք Օբամայի հանդիպման ձեւաչափը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  հետ, ով Ամերիկա կմեկնի Պուտինի փոխարեն:

Ավելի վաղ գագաթաժողովի շրջանակներում ծրագրված էր կազմակերպել լիարժեք բանակցություններ 2 երկրների ղեկավարների միջեւ, որոնց ժամանակ քննարկվելու էին  Եվրոպայի տարածքում ամերիկյան ՀՀՊ-ի համակարգերի տեղադրումը եւ տնտեսական համագործակցության հարցերը:

Հանդիպման օրակարգի փոփոխությունը եւս մեկ պատճառ ունի: Ռուսաստանի հանդեպ Օբամայի քաղաքականությունը դարձել է քննադատության առարկա հանրապետականների համար:

Միաժամանակ, չնայած այն բանին, որ Օբաման հրաժարվել է  խոսել Մեդվեդեւի հետ, ռուսական կառավարությունում ասում են, որ նրանց հանդիպման ձեւաչափի փոփոխության մասին խոսելը “կոռեկտ չէ”:

Այն մասին, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել ԱՄՆ,  հայտնի է դարձել մայիսի 10-ին` Օբամայի հետ նրա հեռախոսազրույցի հաջորդ օրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ