01 Մարտի, Saturday, 2025
KFC

Կաննի 65-րդ կինոփառատոնը բացվել է “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով /վիդեո/

Մայիսի 16-ի երեկոյան Ֆրանսիայի Կանն քաղաքում  ամերիկյան կինոռեժիսոր Ուես Անդերսենի “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով բացվեց Կաննի 65-րդ կինոփառատոնը:

Այս տարի Կաննի կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում  համաշխարհային կինոյի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին, ով, ի դեպ, երբեւէ չի եղել Կրուազետ լողափում, որտեղ էլ անց է կացվում փառատոնը: Դերասանուհու նկարը պատկերված է փառատոնի ցուցապաստառի վրա, իսկ “Gossip” խումբը բացման հանդիսավոր արարողության ժամանակ կատարել է Էլթոն Ջոնի “Candle in the wind” երգը, որը երաժիշտը նվիրել է լեգենդար դերասանուհուն:

Փառատոնը, որին 80 հազար հյուրեր են սպասվում, կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը, երբ կհայտարարվեն հաղթողների անունները: ժյուրին ընտրություն կկատարի 22 ֆիլմերի միջեւ: Կներկայացվեն ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից:

http://youtu.be/iEzhlKfIEak

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ