15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամենօրյա ձայները բացասաբար են անդրադառնում լսողության վրա

Թվում է, թե օդափոխիչի ձայնը չի վնասում մեր լսողությունը: Սակայն չինացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` ձայները, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր, զրկում են մեզ սուր լսողությունից, հաղորդում է “New Scientist”-ը:

Մարդկանց զննելիս բժիշկները հաճախ մոռանում են ոչ բարձր ձայների երկարատեւ ազդեցության մասին: Չինացի գիտնական Չժոու Սյաոմինը իր ամերիկացի գործընկեր Մայքլ Մերզենիչի հետ համատեղ հաստատում են` առնետների վրա կատարված փորձի արդյունքները սխալ են:

Կենդանիները 10 ժամ շարունակ ենթարկվել են ուժեղ աղմուկի: Դրանից հետո 2 ամսվա ընթացքում առնետները 14 ժամ շարունակ լռության մեջ են մնացել: Դա թույլ է տվել կրկնել աշխատավայրում աղմկոտ միջավայրի եւ տան հանգստության փոփոխությունը:

Ձայնային ազդեցությունից հետո գիտնականները ստուգել են կենդանիների լսողությունը: Պրազվել է, որ արդյունքում կենդանիները ավելի դանդաղ են հասկացել ձայների միջեւ տարբերությունը: Նրանց մոտ լսողական ապարատի ակտիվության նվազում է նկատվել` ի պատասխան խթանիչների:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ