16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչությունը նվազում է

ԱՄՆ-ի նորածինների կեսից ավելին պատկանում են էթնիկ փոքրամասնություններին, այդ մասին վկայում է վերջին  մարդահամարը: Մինչ 2011-ի հուլիսը 12  ամսվա ընթացքում ծնված երեխաների 50,4 տոկոսը աֆրոամերիկացիներ են, լատինաամերիկացիներ եւ ասիացիներ, կամ ծնվել են խառը ընտանիքներում, հաղորդում է “BBC”-ն:

Ծնելիության մակարդակն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ իջնում է, սակայն ամենամեծ անկումը նկատվում է սպիտակամորթ բնակչության մոտ: Սոցիոլոգների կարծիքով` սպիտակամորթ ամերիկացիների մոտ ծնելիության մակարդակի իջեցմանը նպաստել է տնտեսական անկումը:

Առայժմ  ԱՄՆ-ի բնակչության մեջ մեծամասնություն են կազմում սպիտակամորթները` 63,4 տոկոս, աֆրոամերիկացիները` 12,3 տոկոս, լատինաամերիկացիները կազմում են 16,7 տոկոս: Վերջիններս ասիացիների հետ, որոնք կազմում են 4,8 տոկոս, համարվում են ամենաարագ աճող խմբերը: 2010-ից նրանց աճը կազմում է 3  տոկոս: Սակայն դեմոգրաֆները կարծում են, որ լատինաամերիկացիների ծնելիության աճը հասել է իր գագաթնակետին, ինչը կապված է միգրացիայի մակարդակի նվազման հետ: Վերջին հարցումները ցույց են տվել, որ գաղթը Մեքսիկայից ԱՄՆ նվազում է` 4 տասնամյակ հաստատուն աճից հետո:

Ներկա պահին էթնիկ փոքրամասնությունները գերակշռում են 4 նահանգներում` Հավայիում, Կալիֆորնիայում, Նյու Մեքսիկոյում եւ Տեքսասում, ինչպես նաեւ Կոլումբիա Դաշնային շրջանում, որտեղ բնակչության կեսից ավելին աֆրոամերիկացիներ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ