14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը հոգնել է շատախոսությունից, իսկ վարչապետին այն դուր է գալիս

Այսօր` մայիսի 18-ին, ԱՄՆ-ում սկսվում է “մեծ ութնյակի” երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մեծ աղմուկից հետո Վլադիմիրի Պուտինի փոխարեն կմասնակցի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը չի պատրաստվում մասնակցել գագաթաժողովին, սկսվեցին առաջ քաշվել տարբերակներ` ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի համար:

Ինչպես  հաղորդում է “РБКdaily”-ն, Կրեմլի աղբյուրները նախագահի պահվածքը մեկնաբանել են հետեւյալ կերպ` Պուտինը պարզապես հոգնել է “խոսել, համոզել, վիճել եւ պայմանավորվել”, իսկ ահա վարչապետին դուր է գալիս արտաքին քաղաքական հարցեր լուծել` “զիջումների գնալով”: Նախագահության 4 տարիներին հենց Մեդվեդեւին հաջողվեց հարթել Ռուսաստանի հարաբերությունները եվրոպական գործընկերների եւ ԱՄՆ-ի հետ:

Վաշինգտոնին շոկի ենթարկած Պուտինի մերժումն ավելի վաղ բացատրվել էր մի քանի  այլ տարբերակներով` իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայից վիրավորված լինելը  ՀՀՊ-ան հարցերով, ինչպես նաեւ նախագահ դառնալու առթիվ իրեն ուշ շնորհավորելու համար:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ