Թուրքմեն ակադեմիկոսը ողջ աշխարհին թուրքական ծագում է վերագրել
Թուրքմենական գիտությունների ակադեմիայի անդամ, գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Օդեկ Օդեկովը եկել է այն եզրակացության, որ շատ ազգեր առաջացել են հին թուրքմեններից: Այդ մասին նա գրել է “Մենք` ասիացիներ, արիացիներ եւ թուրքմեններ” եւ “Թուրքմենների հետքերը Երկրի վրա” գրքերում:
Գրքերն իրենցից ներկայացնում են հոդվածների հավաքածու, որոնք հեղինակը գրել է Թուրքմենստանի անկախության տարիներին: Անհայտ պատճառներով դրանք չեն հրապարակվել, հեղինակը դրանք տալիս է կարդալու ծանոթներին` այն պայմանով, որ նյութերը ետ վերադարձվեն:
Օդեկովը պնդում է, ու թուրքմենները չինացիների նախնիներն են: Նա նաեւ համոզված է, որ “թուրք” բառն առաջացել է “թեքե” բառից, որը թուրքմենական ցեղի անուն է: Այն նաեւ կապ ունի “ոչխար” բառի նշանակության, գիտնականի կարծիքով` այդ կենդանու կամ նրա եղջյուրների խորհրդանիշերը մեծ դեր են ունեցել բոլոր հին մշակույթների մեջ: Օդեկովը համոզված է, որ դա եւս մեկ ապացույց է, որ համաշխարհային քաղաքակրթությունները առաջացել են հին թուրքմեններից:
Օդեկովը եկել է նաեւ եզրակացության, որ Զրադաշտը եւս թուրքմեն է եղել: Այս փաստով նա փորձում է ապացուցել, որ սկանդինավցիները եւս առաջացել են թուրքմեններից: Այս եզրակացությունը նա բացատրում է սկանդինավյան աստված Օդինի եւ Զրադաշտի նմանությամբ: “Նրանք նույն դեմքն ունեն”,-պնդում է ակադեմիկոսը:
Գիտությունների ակադեմիայի անդամը “ապացուցել է” նաեւ թուրքմենների` ացտեկների եւ շումերների նախնիները լինելու փաստը: Գիտնականն առաջ է քաշում “շումեր” բառի եւ սավիրների թուրքալեզու ցեղի անվան միջեւ կապը: