Սկանդալ. Քլինթոնի կապը պոռնոաստղերի հետ

ԱՄՆ նախկին նախագահ եւ ներկայիս պետքարտուղարի ամուսին Բիլլ Քլինթոնը կրկին հայտնվել է ամերիկյան հասարակության եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` բարեգործական երեկոյի ժամանակ արված լուսանկարի պատճառով: Մոնտե-Կարլոյի “Hotel de Paris” հյուրանոցում կայացած հանդիսավոր արարողությանը, որի կազմակերպիչներից մեկը Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդն է եղել, Քլինթոնին նկատել են միանգամից 3 հայտնի պոռնոաստղերի շրջապատում:
Հայտնի հյուրերի թվում են եղել նաեւ մոդել Դայան Քրյուգերը, դերասաններ Ջոշուա Ջեքսոնը եւ Ռոուզ Մաքհոունը: Սակայն նախկին նախագահը գերադասել է շփվել Ջենիֆեր Տաուլի, Բրուքլին Լիի եւ Տաշա Ռեյնի հետ, որոնք եւս դերասանուհիներ են, սակայն նկարահանվում են “կինո մեծերի համար” ժանրի ֆիլմերում:
Միջոցառմանը հրավիրված լրագրողները մտադիր չեն եղել լուսաբանել Քլինթոնի շփումը նրանց հետ, սակայն դերասանուհիներին չի հաջողվել գաղտնի պահել իրենց կապը նախկին նախագահի հետ: Բրուքլին Լին, ով 2012-ի “պոռնո-Օսկարի” մրցանակակիր է, “Twitter”-ի իր բլոգում տեղադրել է Քլինթոնի հետ լուսանկարը:
Ի դեպ, պոռնոաստղերը պաշտպանել են Քլինթոնին` հավաստիացնելով, որ իրենք են մոտեցել եւ խնդրել նրան լուսանկարվել իրենց հետ: