24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահի թեկնածուն ուղղագրական սխալ է թույլ տվել

Բարաք Օբամայի հավանական մրցակից, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը iPhone-ների համար նախատեսված քարոզչական հավելվածում ուղղագրական սխալ է թույլ տվել:

Հավելվածն սկսել են տարածել մայիսի 29-ից: Այն պարունակում է Ռոմնիի նախընտրական լոզունգները, որոնցից մեկում “Ամերիկա” բառը սխալ է գրված.  “Ավելի լավ Ամերիկա”` “A Better America” գրելու փոխարեն ստացվել է “A Better Amercia”: Ռոմնիի շտաբի մամլո քարտուղարը հայտնել է, որ սխալներ բոլորի հետ են լինում եւ նշել է, որ մայիսի 30-ի երեկոյան “Apple” ընկերությունն արդեն ուղղել է շփոթմունքը:

Այսօր` մայիսի 31-ին, նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Միթ Ռոմնիին` հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առթիվ: Նախագահը զանգահարել է Ռոմնիին եւ ասել, որ “սպասում է կարեւոր եւ օգտակար քննարկումների Ամերիկայի ապագայի վերաբերյալ”:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի նոյեմբերի 6-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ