13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Զորանոցի փլուզման հետեւանքով 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/

Այս գիշեր Ռուսաստանի Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով 18 հոգի է մահացել, ավելի քան 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ТАСС գործակալությունը:

Ինչպես նշվում է, փլատակների տակ են հայտնվել 45 հոգի, որոնցից 37-ին հաջողվել է հանել: Ընդհանուր առմամբ` զորանոցում պատահարի պահին 337 մարդ է գտնվել:

Օմսկ են ժամանում զինվորների ծնողները, նրանց հետ աշխատում են հոգեբանները։

Ամբողջ գիշեր ընթացել են փրկարարական աշխատանքներ Օմսկի ծայրամասում՝ Սվետլի գյուղում տեղակայված զորանոցի շենքի փլուզման վայրում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ