21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, իհարկե, անտարբեր չենք բարեկամական երկրում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ»,-  ասել է նա:

ՌԴ վարչապետն ասել է նաեւ,  որ հաշվի առնելով նախորդ պայմանավորվածությունները, ինքը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական համագործակցությունը, ինչպես նաև որոշ խնդիրներ, որոնք առկա են տնտեսության ոլորտում, և այն առաջարկները, որոնք ներկայացրել է հայկական կողմը: Մեդվեդևի խոսքով, բանակցությունների թեմա են լինելու նաև էներգետիկայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը:

Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդման համար:

«Բացի ջերմ և բարեկամական հարաբերություններից, ընթացիկ տարվա հունվարի մեկից մենք համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է ՀՀ վարչապետը:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ