26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է արջը կծում աղջկա ձեռքը Գոհար ռեստորանում /վիդեո/

Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ գտնվող վանդակում պահվող արջը կծել է աղջկա ձեռքը, հայտնում էРСН-ն :

Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` նախնական տեղեկություններով հարբած աղջիկը ձեռքը մտցրել է վանդակի մեջ, արջը կծել է նրան: Աղջիկը հիվանդանոցում է:

Տոմսկի «Գոհար» սրճարան-խորովածանոցի սեփականատեր Շավարշ Տաճատյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կինը ոչ սթափ վիճակում է եղել: «Մենք վերանայել ենք տեսագրությունը, նրանք երեխայի հետ էին եկել: Երեխան 2.5 տարեկան էր: Նա (աղջիկը) անցել է ցանկապատը»,-տեղեկացրել է Տաճատյանը՝ հավելելով, որ վանդակի վրա զգուշացում է կախված, որ կենդանին վտանգավոր է: Վանդակում երկու արջ կա: Անհայտ է, թե որ մեկն է կծել կնոջը: Հայտնի չէ նաև, թե ինչ կլինի կենդանիների հետ:

Ականատեսները սոցցանցերում գրել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:30-ին «Գոհար» սրճարան-խորովածանոցի մոտ: «Արջը պատռել է ձեռքը մինչև ուսահոդը, իսկ այդ ընթացքում տեղ հասած տղամարդիկ փորձում էին հետ քաշել աղջկան»,-գրել է ականատեսը: Ոստիկանությունը հետաքննում է արջի հարձակման հանգամանքները: Վնասված կնոջ ամուսինը պատմել է, որ մինչ նա ուտելիք էր պատվիրում, կինը գնացել է դեպի վանդակները: Դուրս գալով` ամուսինը տեսել է, թե ինչպես է արջը բռնում կնոջ ձեռքը: 24-ամյա կինը հոսպիտալացվել է:

Համացանցում է հայտնվել նաեւ միջադեպի տեսագրությունը, որից հետո օգտատերերը նշել են, որ կինն ինքն է հրահրել արջին` ձեռքը մտցնելով վանդակը:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ