06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընկերոջ աղոթքը աղջկան դուրս է հանել 4 տարվա կոմայից

14-ամյա աղջիկը, ընկնելով մեքենայից, գլուխը խփել է գետնին: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել, ամերիկացի աղջիկը հայտնվել է կոմայում: 4 տարի շարունակ նա մնացել է կոմայում, վիճակը ոչ մի կերպ չի փոփոխվել, հայտնում է  «Ромфея» լրատվական գործակալությունը:

Աղջկա ծնողները որոշել են դադարեցնել նրա տանջանքները եւ անջատել նրան կենդանի պահող սարքերը: Սակայն սարքերն անջատելուց առաջ աղջկա ընկերը խնդրել է թւոյլ տալ իրեն աղոթել աղջկա համար:

Եւ աղոթքի հենց հաջորդ օրը հրաշք է տեղի ունեցել, որին բժիշկները չէին կարողանում հավատալ: Աղջիկը սկսել է շարժվել, իսկ օրեր անց փորձել է խոսել: Այժմ նրա վիճակը բարելավվում է: Աղջկա հայրն ասել է, որ դա պարզապես հրաշք է եւ Աստծո օրհնությունը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ