02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը /վիդեո, ուղիղ/

Մոսկվայի Կարմիր հրապարակում քիչ առաջ մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը:

Այս տարվա զորահանդեսը լինելու է այս տոնի պատմության մեջ ամենախոշորը, դրա շրջանակներում ներկայացվելու են զինտեխնիկայի բազմաթիվ նոր տեսակներ, հայտնում է РИА Новостиն:

Նախատեսված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ տոնական զորահանդեսի շրջանակում լռության րոպե կհայտարարի՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:

Մոսկվայում տոնական միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Վենեսուելայի, Վիետնամի, Կուբայի, Գերմանիայի, Չեխիայի և մի շարք այլ պետությունների ղեկավարներ:

Պատվավոր հյուրերի թվում է լինելու նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ