12-ամյա աղջիկը մի քանի անգամ փորձել է սպանել մորը

Օրերս ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: 12-ամյա աղջիկը փորձել է սպանել հարազատ մորը: Ավելին, առաջին անգամ դա նրա մոտ չի ստացվել եւ աղջիկը երկրորդ անգամ է կրկնել սպանության փորձը, հայտնում է ofigenno.cc-ն:
Իսկ սպանության փորձի պատճառը անհավանական է: Վատ արարքի համար մայրը դստեր ձեռքից վերցրել է հեռախոսը, եւ աղջիկը հանուն հեռախոսի որոշել է սպանել մորը: 12-ամյա երեխան մոր ուտելիքի մեջ ժավել է լցրել: Առաջին անգամ մայրը զգացել է ժավելի հոտը եւ մտածել, որ պատուհանները լվանալիս պատահաբար ժավելի կաթիլներ է ընկել ճաշի մեջ:
Իսկ ահա երբ իր ջից եւս ժավելի համ է զգացել, կինը անհանգստացել է: Նա խոսել է դստեր հետ ու վերջինը խոստովանել է, որ հատուկ է նրա ուտելիքին ժավել ավելացրել, քանի որ նա իր հեռախոսը վերցրել էր:
12-ամյա աղջիկն այժմ մանկական վերականգնողական կենտրոն է տեղափոխվել: