22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահները կարող են սովորել Հռոմի Պապից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այս շաբաթ նշում է իր կաթոլիկ եկեղեցու առաջնորդ լինելու երկրորդ տարին, արդեն հավաքել է այնպիսի բարենպաստ վարկանիշ, որին ցանկացած ղեկավար կնախանձի: Ըստ անցած շաբաթ  Pew-ի հրապարակած հարցման արդյունքի, Ամերիկայի կաթոլիկների 10-ից 9-ը  բարձր է գնահատել Հռոմի պապին :

Դա գրեթե հավասար է մեծ ժողովրդականություն վայելած Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապի լավագույն վարկանիշներին: Ամբողջ աշխարհում հարցված  կաթոլիկների և ոչ կաթոլիկների 60 տոկոսը նշել է, որ դրական է ընդունում Ֆրանցիսկոսին, գրում է Interpress.am-ը` Time-ին հղումով:

Նրա նվաճումները դուրս են եկել ժողովրդականության շրջանակից:  Հասնելով պաշտոնավարման երկու տարվա սահմանին, Ֆրանցիսկոսը կարող է հետադարձ հայացք գցել Վատիկանում իր կատարած էական տնտեսական բարեփոխումներին:

Նա հրապարակել է զեկույց, որտեղ դատապարտել է անսանձ կապիտալիզմն ու խթանել է, որ եկեղեցին քննարկի  ամուսնալուծության ու միասեռականության հարցերը (էլ չենք խոսում այն մասին, որ 2013-ին TIME-ը նրան համարել է Տարվա Մարդ):

Ինչպես պատահեց, որ քիչ հայտնի ճիզվիտ կարդինալը Լատինական Ամերիկայից դարձավ այսպիսի հաջողակ առաջնորդ: Ահա Ֆրանցիսկոս պապի առաջարկած հինգ դասերը, որոնք վերցված են Ջոն Լ. Ալեն կրտսեր «Ֆրանցիսկոս հրաշքը: Հռոմի Պապի և եկեղեցու ներքին փոխակերպումը» գրքից:

1.Օրինակ ծառայել

Բարեփոխիչ Պապն անմիջապես կենտրոնացավ Վատիկանի ֆինանսների վրա, որպեսզի մաքրի սկանդալի հիմնական աղբյուրը:

Պապի համար, որը վերցրել էր այն սրբի անունը, ով անձնատուր էր եղել աղքատությանը, ֆինանսական բարեփոխումներն առաջնահերթ էին, քանի որ դա «ի մի բերեց այն երեք չարիքները, որոնք նրան շատ էին մտահոգում՝ կոռուպցիան, ուռճացված եկեղեցական արտոնությունները և աղքատների նկատմամբ անտարբերությունը»,  գրում է Ալենը:

Նա գիտեր, որ ամենաբարձր մակարդակներում ֆինանսական մաքրություն ապահովելը եկեղեցու լավ կառավարման օրինակ կծառայեր և կմաքրեր դեպի ավելի բազմակողմանի խնդիրներ հետապնդող ճանապարհը: «Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապի առավել համարձակ ծրագրերից մեկը Վատիկանը ֆինանսական կառավարման ոլորտում լավագույն փորձի համաշխարհային մոդել դարձնելն է: Դա չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է  որպես միջոց  ծառայի բոլոր մակարդակներում եկեղեցու գործողությունները ավարտին հասցնելու համար»,-գրում է Ալենը:

  1. Մի վարձիր ընկերներիդ

Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելը քիչ հավանական թեկնածուն էր Ֆրանցիսկոսի ֆինանսական բարեփոխումները առաջնորդելու համար: Անսասան պահպանողական Փելը թաքուն հիասթափված էր Պապի ընտրությունից, քանի որ մտահոգված էր, որ նա Վատիկանը կարող է տանել լիբերալ ուղիով: Ավստրալիայի նախկին ֆուտբոլիստը իր չափսերով՝  6 ոտնաչափ բարձրություն, և անհատականությամբ, տարբերվում է մեղմ Հայրապետից:

Բայց Ֆրանցիսկոսը լսել էր եկեղեցու ֆինանսական վիճակի մասին Փելի բացասական կարծիքները  և գիտեր, որ նրա կոպիտ ոճը արդյունավետ կլինի ավանդական հաստատությունում բարեփոխումներն առաջ մղելու համար: 2014-ի մարտին կայացած հանդիպման ժամանակ երկուսը խոսեցին իտալերեն, քանի  որ իրենց  մայրենի լեզուները միմյանց հարմար չէին: Ֆրանցիսկոսը խնդրեց Փելին դառնալ իր ֆինանսների արքան:

  1. Խորհուրդը լուրջ ընդունեք

Հենց սկզբից, Ֆրանցիսկոսը ցույց տվեց շրջապատին լսելու պատրաստակամություն: Նրա առաջին նշանակալից քայլը գրասենյակում կարդինալի խորհրդականների խորհրդի ստեղծումն էր, որի կազմում ընդգրկված են  ամբողջ աշխարհից  8 ներկայացուցիրներ և որոնք կրում են գաղափարական տարբեր տեսակետներ:

Խումբը Ֆրանցիսկոսին խորհուրդ է տվել նրա բոլոր  հիմնական գործողությունների համար և Ալենը այն կոչում է «Վատիկանի առավել կարևոր որոշումներ կայացնող ուժ»:

Միաժամանակ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նորից կարևորել է  Եպիսկոպոսների Սինոդը, խորհրդատվական խումբ, որի հավաքներին, ինչպես հայտնի է,  Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը, երբեմն մասնակցում էր գիրք կարդալով: Ի տարբերություն նրա, Ֆրանցիսկոսը բոլորովին անսպասելի միացել է Սինոդի քննարկմանը (Ալենը դա համեմատել է ԱՄՆ նախագահի քայլին, որը անսպասելի մտել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հանդիպմանը):

Հռոմի պապը շեշտը դրել է Սինոդի արտահերթ նիստ հրավիրելու վրա, ինչը հազվադեպ է պատահում, որպեսզի քննարկվեն ընտանեկան խնդիրները, օրինակ, ամուսնալուծությունը կամ երկրորդ ամուսնությունը:

  1. Պատրաստ եղեք նաև անտեսել խորհուրդները

Հռոմի պապը նաև միակողմանի որոշումներ է կայացնում, որպեսզի իր օրակարգը առաջ տանի: Օրինակ 2013-ի դեկտեմբերին եպիսկոպոս Նանզիո Գալանտինոյին նշանակեց Իտալիայի հզոր Եպիսկոպոսյան համաժողովի  գլխավոր քարտուղար:

Գալանտինոն համեստ մարդու համբավ ուներ, ինչը բնորոշ է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Խոսքը վերաբերում է պաշտոնական տիտղոսներին և վարորդ կամ քարտուղար ունենալուց հրաժարվելուն: Սակայն Գալանտինոն այնքան էլ հայտնի չէր իտալացի հոգևորականների շրջանում և երբ Ֆրանցիսկոսը խնդրել էր գլխավոր քարտուղարի թեկնածուի անուններ ներկայացնել,  մոտ 500 իտալացի հոգևորականներ ներկայացրել էին իրենց առաջարկները, Գալանտինոն միայն մեկ հավանություն էր ստացել: Ֆրանցիսկոսը, սակայն, հենց նրան ընտրեց:

5. Եղեք հասանելի

Որպես  Վատիկանի ղեկավար, Հռոմի Ֆրանցիսկոս պապը  շատ գլխացավանքներ ունի տանը: Բայց նա նաև  գրեթե 1.1 միլիարդ կաթոլիկների առաջնորդն է և  տպավորիչ քայլեր է անում իր հետևորդների հետ կապը պահպանելու համար: Նրա քարոզչական ջանքերի փայլուն օրինակ են անտարբերության դեմ կոչերը, որոնք  անսպասելի են  ամբողջ աշխարհի մարդկանց համար:

Օգնության կոչ է արվել Մայքլ ֆերիի համար, որը զինված կողոպուտի ժամանակ սպանված գազալցակայանի օպերատորի 14-ամյա եղբայրն էր: Կոչ է եղել հիվանդանոցում բուժվող Վատիկանի քննադատի, ինչպես նաև իտալացի մի կնոջ համար, որը նամակով աղերսել է Հռոմի պապին օգնել լուծելու դստեր առեղծվածային սպանությունը և շատ այլ դեպքեր, որոնք մամուլում չեն հաղորդվել:

Մի դեպք, այնուամենայնիվ, տարածվել է, երբ  Պապը զանգահարել է  (նա ինքն է դա անում, ոչ թե օգնականը) Իսպանիայի Կարմելիտե մենաստանի միանձնուհիներին, որպեսզի  նրանց երջանիկ Ամանոր մաղթի, սակայն ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգին և Ֆրանցիոսկոսը հաղորդագրություն է թողել, որտեղ կատակով հարցրել է.«Ի՞նչ են անում միանձնուհիները, որ չեն կարողանում պատասխանել»:

(Աղոթում էին, ըստ տեղական լրատվամիջոցների): Երբ նա ավելի ուշ նորից է զանգահարում, բոլոր միանձնուհիները հավաքվում են հեռասխոսի շուրջ Ֆրանցիսկոսի հետ բարձրախոսով խոսելու համար:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ