24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոչանց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու №1 խաչքարը

Պատմամշակութային այս կոթողը գտնվում է նախկինում պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայրում, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Հունչաք, իսկ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։

Փոքր չափի այս խաչքարը ագուցված է Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատին։

Հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, որի թևերն ավարտվում են երկակի բողբոջաձև երեքտերևուկներով։

Հորիզոնական խաչաթևերին պատկերված են դեպի խաչն ուղղված զույգ թռչուններ։

Ստորին հատվածում՝ խաչի երկու կողմերում, պատկերված են փոքր, ելուստավոր պարզ խաչեր, որոնք հիմնվում են կենտրոնախաչի հիմքից բարձրացող կիսակլոր ճյուղերի վրա։

Խաչքարի խորանը երիզող շրջանակի աջ և ձախ կողմերում նույնպես քանդակված են երեքական նրբագեղ խորաքանդակ խաչապատկերներ։

Կերտված է տեղական կրաքարից։

Ավելի վաղ շրջանի խաչքար է, որը հավանաբար տարածքում գոյություն ունեցած ավելի հին գերեզմանոցից է․

օգտագործվել է երկրորդական նշանակությամբ՝ որպես եկեղեցու արտաքին հարդարանք։

Ի սկզբանե գերեզմանային փոքր չափերի կոթող-հուշարձան է, որը ենթադրաբար թվագրվում է 13-15-րդ դարեր։

Այս խաչքարը, ինչպես նաև եկեղեցու նույն ճակատին ագուցված մյուս երկու խաչքարերը կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Հոչանց գյուղի, Քաշաթաղի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրության համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ