23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որդեծնության դժվարություններ. հարցեր Սրբին

– Հա՛յր, եթե ոչ ուղղափառ կինը անպտուղ է, ապա թույլատրելի՞ է արդյոք, որ նա օրհնության համար խնդրի այն գոտին, որ մենք խաչի ձևով դնում ենք Սուրբ Արսեն Կապադովկիացու* մասունքներին:

– Իսկ նա հավատո՞ւմ է Սրբի զորությանը, թե ուզում է օգնություն ստանալ կախարդական ճանապարհով: Եթե հավատում է, ապա կարող է այդպիսի գոտի կրել:

Որոշ անպտուղ կանայք չեն ամուսնացել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել, այդ պատճառով էլ այժմ նրանց դեմ գործում են հոգևոր օրենքները:

Որոշ քմահաճ աղջիկներ սկսում են ընտրություն անել փեսացուների միջև.

«Չէ, այս մեկն ինձ դուր չի գալիս, այն մեկն էլ իմ ճաշակով չէ»:

Խոստանալով ամուսնանալ մեկի հետ, այդպիսի աղջիկը միևնույն ժամանակ ուրիշներին էլ է նայում, այնուհետև առաջինին մերժում է և տղան ուզում է ինքնասպանություն գործել՝ փոխանակ օրհնություն համարի այն փաստը, որ աղջիկը խաբել է իրեն նախքան ամուսնությունը, այլ ոչ թե դրանից հետո:

Ախր ի՞նչ ընտանիք կկարողա ստեղծել այդպիսի աղջիկը:

Իսկ կան կանայք, որոնք անպտուղ են, որովհետև երիտասարդ տարիներին ապրել են անկանոն մեղավոր կյանքով:

Կան նաև այնպիսիները, որոնց անպտղության պատճառը սխալ սնունդի մեջ է, որովհետև շատ մթերքներ կան, որ իրենց մեջ մի ամբողջ կույտ քիմիական նյութեր ու հորմոններ են պարունակում:

Կան նաև այնպիսի ամուսնական զույգեր, որոնք ցանկանում են երեխաներ ունենալ անմիջապես ամուսնությունից հետո:

Իսկ եթե երեխայի բեղմնավորումը ձգձգվում է՝ նրանք սկսում են անհանգստանալ:

Իսկ ինչպե՞ս նրանք կարող են երեխա ունենալ, եթե լի են անհանգստությամբ ու հոգեկան տագնապով:

Նրանք երեխա կունենան այն ժամանակ, երբ իրենցից կվանեն այդ անհանգստությունն ու տագնապը, և իրենց կյանքը կուղղեն ճշմարիտ հոգևոր ընթացքով:

Երբեմն Աստված գիտակցորեն դանդաղում է և երեխա չի պարգևում որևէ ամուսնական զույգի:

Տեսե՛ք, չէ որ Սուրբ Հովակիմին ու Աննային, Սուրբ մարգարե Զաքարիային և Եղիսաբեթին Նա երեխա պարգևեց ծերության հասակում, որպեսզի իրականացնի մարդկության փրկության Իր մշտջենական ծրագիրը:

Ամուսինները պետք է մշտապես պատրաստ լինեն ընդունելու Աստծո կամքն իրենց կյանքում:

Աստված երես չի դարձնում այն մարդուց, ով իրեն վստահում է Նրան:

Մենք ոչինչ չենք անում, իսկ որքա՜ն է մեզ համար անում Աստված:

Որքա՜ն սիրով ու առատաձեռնությամբ է Նա մեզ ամեն ինչ տալիս:

Մի՞թե ինչ-որ բան կա, որ Աստծո ուժերից վեր է: Մի ամուսնական զույգ հինգ զավակ ուներ, բայց հասունանալով՝ նրանք իրենց սեփական ընտանիքները կազմեցին և հեռացան հայրական տնից:

Հայրն ու մայրը մենակ մնացին: Եվ այդժամ նրանք որոշեցին մի երեխա էլ ունենալ, որպեսզի օր ծերության իրենց հետ լինի:

Կինն արդեն այն տարիքում էր, որ բեղմնավորումն անհնար էր և մարդկային տեսանկյունից նրանց ցանկությունն՝ անիրականանալի:

Սակայն, չնայած այդ ամենին, ամուսինները մեծագույն հավատք ունեին առ Աստված և նրանք որդի ունեցան, որը նրանց համար սփոփանք եղավ օր ծերության:

Եվ այս զավակին էլ ծնողները ոտքի կանգնեցրին:

Երեխաների ծնունդը ոչ միայն մարդուց է կախված:

Այն կախված է նաև Աստծուց:

Աստված տեսնելով, որ որդեծնության հետ կապված խնդիրներ ունեցող ամուսինները խոնարհություն ունեն, կարող է ոչ միայն նրանց երեխա պարգևել, այլև՝ բազմազավակ դարձնել:

Սակայն, ամուսինների մեջ տեսնելով համառություն ու եսասիրություն՝ Աստված չի կատարում նրանց ցանկությունը, որովհետև որդեծնության մասին նրանց խնդրանքը կատարելով՝ Նա կբավարարի նրանց եսասիրությունն ու համառությունը:

Ամուսինները պետք է ամբողջությամբ իրենց վստահեն Աստծուն:

Նրանք պետք է ասեն.

«Տեր իմ, դու հոգում ես մեր բարօրության մասին, «Թո՛ղ Քո կամքը լինի»» (Մատթ. 6:10):

Այդ դեպքում նրանց խնդրանքը կկատարվի:

Որովհետև Աստծո կամքը կատարվում է այն ժամանակ, երբ մենք ասում ենք.

«Թո՛ղ Քո կամքը լինի» և վստահությամբ հանձնում ենք մեզ Աստծուն:

Սակայն մենք, չնայած որ ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի», միևնույն ժամանակ պնդում ենք մեր սեփական կամքը:

Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է Աստված մեզ համար անել:

* Սուրբ Արսեն Կապադովկիացու վարքում հիշատակվում է այն մասին, որ անպտղության դեպքերում Սուրբը մի ինչ-որ պարանի կտոր էր օրհնում ու տալիս անպտուղ կնոջը, որպեսզի նա գոտևորվի ու անպտղությունը լուծվի: Հայրն ասում էր, որպեսզի մենք նման դեպքերում Սուրբ Արսենի մասունքներին գոտին խաչաձև դնենք և տանք անպտուղ կնոջը, որպեսզի նա կրի իր վրա:

Աղբյուրը Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ