10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ամանորյա աղոթք

Արի՜ մեր Տեր, Արի՜ մեր հույս, Արի՜ մեր լույս ու Փրկիչ,

Մեր մեղքերին եղիր դարման ու բալասան ամոքիչ:

Ծնվի՜ր նաև մեր սրտերում, մեր փրկությա՛ն Թագավոր,

Սրտներս մսուր է խոնարհված` մենք մեծագույն մեղավոր:

Արի՜ մեր Տեր, Արի՜ մեր հույս, Արի՜ մեր լույս ու Փրկիչ,

Մեր մեղքերին եղիր դարման ու բալասան ամոքիչ:

Դու ծնվեցիր նպատակով, որ մենք ապրենք ու փրկվենք,

Պատգամ տվիր, սե՛ր թողեցիր, որ բարիքից չզրկվենք,

Խաչի վրա տառապեցիր, հանուն մարդու փրկության,

Ու քարացած մեր սրտերում վառեցիր հո՛ւյս Հարության:

Դու ճշմարիտ ճանապարհ, մենք` ճամփորդներ մոլորված.

Բազկատարա՜ծ ընդունիր տաճարներս խոնարհված:

Արի՜ մեր Տեր, Արի՜ մեր հույս, Արի՜ մեր լույս ու Փրկիչ,

Մեր մեղքերին եղիր դարման ու բալասան ամոքիչ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ