04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղոթք խաղաղության համար

Ո՜վ Մարիամ, Մայր մեր սիրելի և հույս մեր, մայրական սիրովդ գթա՜ մեզ։

Ո՜վ Անարատ Մայր և Կույս, դու, որ Մայրն ես հրեշտակային զորքերի Աստծո, օգնականն ես քրիստոնյա ժողովրդի, ապաստանն ես մեղավորների.

դու, որ ոտքերիդ տակ ճզմեցիր վաղեմի օձի՝ սատանայի գլուխը, և հաղթեցիր Եկեղեցու բոլոր թշնամիներին.

դու, որ արժանացար Հաղթանակների Թագուհի տիտղոսին. եղի՜ր նաև քրիստոնյա զինվորների Թագուհին,

արթուն պաշտպանը եղի՜ր նրանց Հավատքի, նրանց Պատվի, նրանց Կյանքի։

Ուղարկի՜ր պահապան հրեշտակների զորքերը և ազատի՜ր նրանց բոլոր վտանգներից, անշուշտ՝ մեր Աստծո բարեխնամ կամքի համաձայն,

Ով ավելի լավ գիտի մեզնից յուրաքանչյուրի բարիքը։

Մայր Աստծո և Մայր մարդկանց, ահա՛ զավակներդ քո առաջ են, հոգով ու սրտով ծնկի եկած։

Ընդունի՜ր մեր աղոթքը և մայրական օրհնությունդ առատ տարածի՜ր բոլորիս վրա։

Ամեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ