24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սխտորաշենի Ս. Աստվածածին եկեղեցի

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի կամ համանուն գյուղատեղիի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք:

Դահլիճն ունի միանավ հորինվածք (չափերը՝ 13.7×7× 6մ):

Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով ու կրաշաղախով, որոշ հատվածներում(ներառյալ ներքին կամարները) օգտագործվել են սրբատաշ մշակված-ձևավորված քարեր:

Պատերի հաստությունը մինչև 1մ է:

Ներկայումս եկեղեցու տանիքը երկկողմանի՝ արևելյան(խորանով հանդերձ) և արևմտյան կողմերից քանդված է:

Մուտքը բացվում է հարավ-արևմտյան կողմից(չափերը՝ 130×75սմ):

Այն կառուցված է սրբատաշ կրաքարերով, որոնք զարդանախշված են:

Այստեղ՝ աջ կողմում՝ երկու քարերի վրա առկա է մի կցկտուր արձանագրություն, որն ըստ էության մուտքի հետ մի որևէ առնչություն չունի:

Եկեղեցու արևելյան, արևմտյան ու հարավային կողմերից բացվում են մեկական լուսամուտներ, որոնց շրջանակները դարձյալ սրբատաշ քարից են:

Սրբատաշ քարերով են կառուցված նաև կիսակլոր խորանի երկու կողմերին բացված մեկական խորշ-պտրհաններն ու մկրտության ավազանը, որի ներսում առկա է պատին ագուցված մի գեղազարդ խաչքար:

Ընդ-որում, հարկ է նշել, որ մկրտության ավազանն արձանագրված է, թե ում է այն նվիրել կառուցողը.

Նէվ իւր ծնօղացն հայր իմ Ոհանէն մայր իմ Ադիխանեն կողակիցն իմ Մարուն Տէ ր Բողոսին օվ որ կարդայ մէկ բերան ողորմեայ ասի։

Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1731 թվականին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ