29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնի է, թե ինչու են սպանել Բորիս Նեմցովին

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւը խոստովանել է, որ սպանությունը կատարել է կրոնական սկզբունքներից ելնելով, հայտնում է Росбалт-ը` իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով:

Դադաեւն իբրեւ հայտարարել է, որ 2015-ի հունվարին իմացել է, որ Բորիս Նեմցովը բազմիցս մուսուլմանների հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իրեն, ծաղրել Մուհամեդ մարգարեին ու իսլամը, իսկ Դադաեւը նման բան ներել չէր կարող:

Դեռեւս 2007-ին Նեմցովի մի քանի հարցազրույցներից հետո նրան սկսեցին մեղադրել «իսլամաֆոբիայի» մեջ, իսկ 2015-ին, ֆրանսիական  Charlie Hebdo-ի արյունալի դեպքերից հետո Նեմցովն իր բլոգում գրել էր, որ «իսլամը մինադարում է գտնվում» եւ արդարացրել է ֆրանսիական պարբերականի արած ծաղրանկարները:

Դադաեւն ասել է, որ սպանության օրը իրենք մի քանի ժամ հետեւել են Նեմցովին եւ հարմար պահ որսալով` իրականացրել իրենց մտադրությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ