06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանձնիր հոգսերդ Աստծուն: Վստահության աղոթք

Տե՜ր Հիսուս, հաղորդակից դարձրու, աղաչում եմ Քեզ, Քո Հոգին իմ հոգուն.

վերստին նորոգիր Մկրտությանս խորհուրդը, Քո սուրբ Արյամբ ինձ սրբելով:

Միացրու ինձ Սուրբ Պատարագի մեջ Քո ինքնանվիրմանը. միշտ ավելի մեծ շնորհներով հարստացրու հոգիս.

և հատկապես պարգևիր ինձ շնորհը ճշմարիտ ու հարատև աղոթքի:

Մի նոր սիրտ պարգևիր ինձ, սիրույդ բոցերի մեջ մաքրագործված սիրտ,

որի գորովն ու զգացմունքները, նույնիսկ եթե միջակ են, հաճո կլինեն Քեզ:

Այցելիր, Տեր իմ, իմ այս խեղճ սրտին, և այն ընտրության անոթի վերածիր:

Ուղղիր իմ դիտավորությունները, որպեսզի մոլի կամ չափազանց մարդկային չլինեն,

և թող որ իմ գործերը համապատասխան լինեն Քո կամքին:

Ինձ Քեզ նման դարձրու համբերության մեջ, որպեսզի իմ համար սիրելի լինի

Քո հետ միասին չարչարվելն ու հոգնելը:

Թող որ ես խոսեմ, Տեր, Քո Հոգու համաձայն.

թող որ խոսքերս փառավորեն Քեզ և օգտակար լինեն մերձավորներիս հոգևոր բարիքին:

Էությունս ամբողջովին Քեզ եմ հանձնում ու վստահում, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով այն կերպարանավորես,

այն վերանորոգես ու փոխակերպես, անմնացորդ կերպով Քեզ նմանեցնելով:

Ամեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ