Որդիները պատասխանատո՞ւ են ծնողների, պապերի գործած մեղքերի համար:
Աստված ասաց՝ «Մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ»: (Ելք. 34.7)
Անեծքը փոխանցվո՞ւմ է սերունդներին:
Արդյոք դա այդպե՞ս է մինչև այժմ:
Մեջբերվածը վերաբերում է մովսիսական շրջանին, այսինքն՝ Հին Կտակարանին, որը Քրիստոսից 3 հազար տարի առաջ թելադրվում էր ընտրյալ ազգին:
Քրիստոսից հետո փոխվեց իրադրությունը:
Դուք պետք է ուշադիր սերտեք Ս. Պողոս առաքյալի ուսմունքն օրենքի և օրհնության մասին (տես՝ Գաղատացիներին ուղղված նամակ):
«Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով և ո՛չ թե օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով»
(Գաղ. 2.16):
Քրիստոսի՝ աշխարհում հայտնվելով, Նրա մահվամբ և հարությամբ Նրան հավատացողները ստացան Աստծո որդեգիրներ դառնալու շնորհը:
«Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղ. 4.7):
Եթե Մովսիսական օրենքում հոր մեղքի պատճառով անեծք էր դրվում մեղավորի որդիների և սերունդների վրա, ապա քրիստոնեության մեջ օրհնություն է տրվում Քրիստոսին անմնացորդ հավատացող յուրաքանչյուր մարդու, որովհետև նրանք Աստծո որդիներ են:
Քրիստոսով մարդկության համար սկսվում է փրկության նոր ընթացք, և երանելի էին այն ձկնորսներն ու մաքսավորները, ովքեր ընկալեցին փրկության խոհուրդը և դարձան շեփորն ու փողհարը տիեզերքի 4 ծագերում, թե Քրիստոսով է փրկությունը:
Վերացավ անեծքը, և մեզ տրվեց Երկնքի Արքայությունը, Տիրոջ օրհնությունը:
Որդիները հայրերի մեղքը չեն ժառանգում և այդ մեղքի համար պատասխանատու չեն:
Ամեն մարդ պատասխանատու է իր մեղքի համար: