Խառնամարտիկ Ծառուկյանը գրավել է 4-րդ հորիզոնականը
Խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC առաջնությունը հանգստյան օրերին տեղի ունեցած մենամարտերից հետո հրապարակել է մարզիկների վարկանիշային աղյուսակները։
Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը, թեթեւ քաշային կարգում՝ մինչև 70 կգ, 8-րդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ։
Ընդհանուր դասակարգումը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։
Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում Արման Ծառուկյանը մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին:
Մինչ մենամարտը՝ Դարիուշը հայտարարել է, որ անհամբեր սպասում է իրենց մենամարտին, որպեսզի լուծի այդ խնդիրը։
Նշնեք, որ Դարիուշը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, մինչդեռ Ծառուկյանը 23 մենամարտում տարել է 20 հաղթանակ։