13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ֆրանսիան սոցիալիստների ձեռքում է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը վճռական հաղթանակ է գրանցել Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում: Այժմ “ձախերի” ձեռքում են իշխանության 2 ճյուղերն էլ, ինչը թույլ կտա նրանց առանց խոչընդոտների իրագործել իրենց բոլոր նպատակները, գրում է “Коммерсанть.ru”-ն:

Նախնական տվյալներով` Սոցիալիստական կուսակցությունն ստացել է Ազգային ժողովի 577 տեղերից 315-ը: Սենատն արդեն գտնվում է սոցիալիստների վերահսկողության տակ: Այս դեպքում սոցիալիստները կարող են առանց կոալիցիա կազմելու իրականացնել իրենց ծրագիրը, որը հիմնականում նախատեսում է պետծառայողների թվի ավելացումը եւ ԵՄ-ի կողմից քարոզվող հարկային քաղաքականությունից հրաժարվելը: Սոցիալիստ վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ այժմ ամենակարեւոր քայլը Եվրոպայի տնտեսական աճն ապահովելն է եւ եվրագոտու պահպանումը:

Ընտրություններին վերաբերող ամենաքննարկվող հարցերից է եղել նախագահ Օլանդի  նախկին կնոջ` Սեգոլեն Ռուայալի ձախողումը: Մինչ քվեարկությունը նրա թեկնածությունը կասկած չէր հարուցում, նույնիսկ կանխատեսում էին, որ նա Ազգային ժողովի նախագահ կդառնա, սակայն նրան չհաջողվեց հաղթել իր մրցակից Օլիվյե Ֆալորնիին:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ