13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետն արգելել է օգտվել WhatsApp-ից և Telegram-ից

Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal զրուցարաններից։

ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

Այսուհետև հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված հավելվածները պիտի նախօրոք հաստատված լինեն բացառապես Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության կողմից (ANSSI):

Ազգային գործակալությունը ստուգելուց և համոզվելուց հետո անվտանգության վկայագիր է տրամադրում:

Փաստաթուղթը նախարարներին պարտավորեցնում է մինչև դեկտեմբերի 8-ն իրենց սարքերից հեռացնել հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված բոլոր այլ հավելվածները, որոնք ստուգված չեն:

«Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հիմնական ծառայություններն ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում մեր ամենօրյա հաղորդակցության մեջ:

Այնուամենայնիվ, թվային այս գործիքները զերծ չեն անվտանգային թերություններից», – նշված է փաստաթղթում։

Կառավարության անդամներին խորհուրդ է տրվել օգտագործել ֆրանսիական Olvid մեսենջերը, որը, ինչպես նկարագրվում է շրջաբերականում, «հաղորդագրությունների միակ հարթակն է, որը ստացել է անվտանգության վկայագիր ANSSI-ից»:

Ընդ որում՝ այն օգտագործելու համար հարկավոր չէ ունենալ SIM քարտ կամ հեռախոսահամար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ