22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուշակի կամ թուղթ ու գիր բացողի մոտ գնալը մե՞ղք է

Այո, գուշակների մոտ գնալը մեղք է մի քանի պատճառներով.

Նախ` Աստված մեղք է համարում գուշակություն անելը (տե՛ս` Բ Օրին. 18.10-14):

Այսպես` նրանք, ովքեր գուշակությամբ են զբաղվում, խախտում են Տիրոջ պատվիրանը, իսկ նրանք, ովքեր նրանց մոտ են գնում, մասնակից են դառնում մեղքին:

Երկուսի համար էլ սահմանված է դատաստան, որովհետև Տերն ասում է, որ եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն (տե՛ս՝ Ղուկ. 6.39):

Երկրորդ`գուշակին հավատալը մեղք է, որովհետև Աստված պատվիրում է վաղվա համար հոգս չանել (տե՛ս՝ Մատթ. 6.34):

Այս պատվիրանը Տերը տալիս է Իրեն և միայն Իրեն վստահելու կոչ անելով, որովհետև, իհա՛րկե, այսօր և վաղը անփորձանք, կուշտ և ապահով լինելը կարևոր է, սակայն դա չպետք է լինի հավատքի կորստյան միջոցով:

Նրանք, ովքեր հավատում են գիր բաց անողներին, մեղք են գործում, որովհետև հույսները դնում են, ոչ թե Աստծո, այլ` գրբացի կատարած գործողության վրա:

Երրորդ` նրանք գայթակղություն են մարդկանց համար, որովհետև իրենց չար օրինակով վարակում են մյուսներին, իսկ գրբացին իր չար գործունեության քաջալերանք և նյութ են տալիս:

Խղճալի են այդ մարդիկ, որովհետև իրենց վախերի և անհավատության պատճառով չեն վայելում այս կյանքը, իսկ հանդերձյալում էլ դատաստանի են արժանանում մեղքի պատճառով` ըստ Տիրոջ պատվիրանի. «Վայ նրան, ում ձեռքով գայթակղությունը կգա» ( տես` Ղուկ. 17.1-3):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ