“Google”-ը “մաքրում է իր խողովակը”
“Google”-ն սկսել է ջնջել “YouTube”-ից ահաբեկչության մասին հոլովակները: Ներկա պահին մոդերատորներն արդեն “մաքրել են խողովակը” 640 հոլովակներից, որոնք ընկերության աշխատակիցների կարծիքով` քարոզում են ահաբեկչությունը:
“Google”-ն զգուշացնում է, որ այն կայքերը, որոնք այսուհետ կհրապարակեն նման հոլովակներ, մշտապես կարգելափակվեն: Արդեն իսկ մուտք չունեն 5 ամենաակտիվ հաշիվները:
Նախկինում “Google”-ին շատ անգամներ են բողոքներ եկել ոստիկանների միջազգային կազմակերպություններից: Նրանք հետեւում են իսկական կամ պոտենցիալ հանցագործներին համացանցում: Ընկերությունում հավաստիացրել են, որ 2011-ի հուլիսից դեկտեմբերն ընկած հատվածում ոստիկանների կողմից ստացված հայցերի 68 տոկոսը բավարարված է:
Սակայն ոստիկանների որոշ բողոքներ մերժվել են: Օրինակ` համացանցում թողել են մի հոլովակ, որում կանադացին միզում է իր անձնագրի վրա, իսկ հետո այն նետում զուգարանը: Ընկերությունը ոչ մի հանցանք չի տեսել այդ հոլովակում: “YouTube”-ում են մնացել նաեւ 6 հոլովակներ, որոնցում ծաղրում են Պակիստանի բանակին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին: