Կոտորած է սկսվել, անցել են հարձակման
Ռուսական դեսանտը եւ հետեւակն անցել է հարձակման և Զապորոժեում մեծ արյունահեղություն է:
Զապորոժեի ճակատը հանդիսանում էր ուկրաինական «հակահարձակման» հիմնական ուղղությունը, ռուսական զորքը իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը:
Վերջին օրվա մարտերի մասին ռուսական աղբյուրը գրում է.
«Զապորոժեի ռազմաճակատում Կոպանի-Ռաբոտինո-Նովոպրոկոպովկա-Վերբովոե գծում մեր ստորաբաժանումները մի շարք հզոր հակագրոհներ են իրականացրել ՝ խլելով հակառակորդից նախաձեռնությունը։
Ռաբոտինոյի և Կոպանիի միջև Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգայինները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ՝ ոչնչացնելով և գերի վերցնելով գրոհայինների։
Վերբովոյում դեսանտային ուժերը՝ հրետանու աջակցությամբ, գրոհել են ուկրաինական զինված ուժերի դիրքերը՝ գրավելով հենակետեր, ոչնչացրել են ուկրաինական տասնյակ մարտիկների և գրավել հենակետերը։
Նովոպրոկոպովկայում մեր զորքերը հարձակվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի վրա, եղել են մարտավարական հաջողություններ, հակառակորդը կորուստներ է կրել։
Դրանից հետո հորդառատ անձրևը ընդհատեց ակտիվ մարտական գործողությունները, և հրետանին աշխատում էր։
Հաջորդիվ՝ ավելի մանրամասն»։