Տեր Հիսուս Քրիստոս , բա՛ց սրտիս աչքերը
Տե՛ր Հիսուս Քրիստոս , բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում: Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները, հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը: Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ, որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի: Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ: Ամեն
Հովհան Ոսկեբերան