25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր ազգային տառապանքի մեծ մասը գալիս է սեռական մեղքից ու շնությունից

Մեր ազգային տառապանքի մեծ մասը գալիս է սեռական մեղքից ու շնությունից։ Եթե դու սիրում ես ուրիշ կնոջ բացի քո օրինական կնոջից, դա շնություն է ու մեղք։ Իրականում, դու ուրիշին էլ չես սիրում, այլ համ մեղք ես գործում համ էլ օգտագործում ես նրան։ Որովհետև դա սեր չէ։ Դու ուրիշ կնոջ հետ քո երեխեքի սպիտակեղենը չես լվացել, գիշերները չես արթնացել երեխային գրկելու, դու այդ կնոջը չես սպասել երբ նա ծննդատնից վերադառնա, դու նրա համար գազի ու լույսի համար չես վճարել, դու նրա հետ բացի հաճույքից կենցաղ չես ունեցել։ Ուրեմն սա սեր չի, այլ քմահաճույք։ Ու դու այս կեղծ քմահաճույքի համար քանդում ես քո ընտանիքը։ Մի արա սենց բան։ Աստված չի անտեսելու սա։ Այլ տղամարդավարի կռվի քո ցանկության դեմ ու հավատարիմ մնա քո ընտանիքին։ Կին ունես, երեխա ունես, 2րդը ծնի, 3րդը ծնի, 4րդը ծնի, մեծացրու քո ընտանիքը, դաստիարակի երեխաներիդ, սովորեցրու նրանց Քրիստոսի մասին։ Դու գործ ունես անելու, և շնորհ ու օրհնություն կբերես քո կյանքում։ Տղեք ջան երջանկությունն այն չի ինչ մարդիկ ցույց են տալիս թէ իբր ամեն ինչ լավ ա։ Այլ սերը ծառի պես աճում մեծանում է։ Մի օրում չի լինում։ Մի խաբեք ձեր կանանց, այլ սրբությամբ պահեք ձեր ընտանիքները։ Եթե ավելի շատ տղամարդիկ սա հասկանան ու հրաժարվեն շնության մեղքից, և իրենց կյանքում, և իրենց ընտանիքներում և մեր հայրենիքում Աստծո օրհնությունը կգա։ Թէ չէ ձեր երեխաները նույնը կժառանգեն ձեր այդ դաստիարակությունից։ Սիրելի մարդիկ, սուրբ պահեք ձեր ընտանիքները։

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ