11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բորիս Նեմցովին հուղարկավորեցին նրա մոր ծննդյան օրը /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հուղարկավորությունը: Հազարից ավելի մարդիկ եկել էին` հրաժեշտ տալու քաղաքական գործչին, իսկ նրա հոգեհանգստին մարդկանց հերթը կիլոմետրերով էր ձգվում: Նեմցովի հոգեհանգիստը տեւեց 14 ժամ, հայտնում է Интерфакс-ը:

Նեմցովի հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչներ, դեսպանատների ներկայացուցիչներ եւ այլոք:

Հատկանշական է, որ երեկ Նեմցովի մոր ծննդյան օրն էր, Դինա Յակովլեւնան որդու հուղարկավորության օրը դարձավ 87 տարեկան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես եւ սպասվում էր, չմասնակցեց Նեմցովի հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվեց Մոսկվայի կենտրոնում, փետրվարի 27-ի գիշերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ