01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի վախեցիր

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու
պահպանեմ քեզ իմ արդար աջով»: (Եսայի 41.10)
Աստվածաշնչում «Մի՛ վախեցեք» հրամայականը հանդիպում է 365 անգամ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հիշեցում։
Աստված ցանկանում է, որ քրիստոնյաներս ապրենք մեր կյանքի ամեն օրը խաղաղության մեջ՝ առանց վախի և տագնապի։ Սրանք լոկ քաջալերանքի խոսքեր չեն, այլ մեր կյանքի մեջ Իր մշտական և սիրառատ ներկայության խոստումն է. «Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով» (Եսայի 41.10): Վախը և տագնապը հաղթահարելու բանալի Աստծո հենց այս խոստումներն են.
— Ես եմ քո Աստվածը,
— Ես քեզ հետ եմ,
― Ես պիտի զորացնեմ քեզ,
— Ես պիտի օգնեմ քեզ,
― Ես պիտի պահպանեմ քեզ:
Ուրեմն, հավատանք ու վստահենք մեր Տեր Աստծուն և «մեր բոլոր հոգսերը նրա վրայ գցենք, որովհետև նա է, որ հոգում է մեր մասին» (Ա. Պետրոս 5.7):

Հատված՝ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լույս և հույս» հոգևոր խորհրդածություններ գրքից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ