06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ կներկայացվի. HÜRRİYET

Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրոսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նոր օրինագիծ կներկայացվի, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Հյուրիյեթ»-ին հղումով:

Կոնգերսի հայ-ամերիկյան բարեկամական խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը, Ֆրենք Փալոն, ինչպես նաև Կալիֆորիա նահանգը ներկայացնող կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիրֆը նամակ են ուղարկել Կոնգրեսի անդամների՝ առաջարկելով աջակցել բանաձևին: Նամակում հստակեցվում է, որ նոր բանաձևի բովանդակությունը ձևավորվել է հիմք ընդունելով նախորդ՝ 227 համարի բանաձևը, որը անվավեր էր դարձել նոյեմբերին տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:

Թերթը, մեջբերելով անանուն թուրքական աղբյուրների, նշում է, որ հայկական սփյուռքը բանաձևը ապրիլի 24-ին զուգահեռ օրակարգ բերելու հարցում ուշացել է և Կոնգրեսում ստորագրություններ հավաքելու առումով բավականին դժվար իրավիճակում է հայտնվել: Ըստ այդ նույն թուրքական աղբյուրների՝ բանաձևի տակ ստորագրած կոնգրեսականների թիվը չի անցնի 50-ը, բացի այդ Ներկայացուցիչների պալատի նախագահ հանրապետական Ջոն Բոները էլ բազմիցս հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Հայոց ցեղասպանության բանաձևերին:

«Հյուրիյեթ» -ը թերթը դիմել է նաև բանաձևի հեղինականերից Ադամ Շիֆին, որի խոսնակ Պատրիկ Բոլանդը հավաստիացրել է, որ բանաձևը առաջիկա շաբաթներին օրակարգ կմտնի:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ