23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոգեհանգիստ

Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։

Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։

Օրինակ` անասունը չի մտահոգվում իր աճյունով։ Ի՞նչ նշանակություն ունեն նրա համար իր ոսկորները։ Իսկ փոշու մի քանի հատիկ, եթե միայն անկենդան ոսկորներ են, արժանի՞ են արդյոք մեր պատվին ու մեծարանքին. իհարկե, ոչ։ Մենք բոլորս գերեզմանատուն ենք գնում և մեր նախնիների աճյունները հարգում ենք ոչ թե նրա համար, որ գիտենք, թե հողի տակ դրանք վերածվել են ոսկորների անկենդան կույտի, այլ նրա համար, որ ներքին մի ձայն մեզ ասում է, թե ամեն ինչ ջնջված-վերջացած չէ նրանց մեջ։

Եվ այդ զգացումն է, որ նվիրագործում է հոգեհանգստյան արարողությունը բոլոր եկեղեցիներում։

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ