Տղամարդը մեկ ժամից ավելի թաքնվել է սառնարանում` խուսափելով դատական կարգադրիչներից /վիդեո/
Եկատերինբուրգի բնակիչը պետք է կանգներ դատարանի առաջ գողության համար, սակայն ամենեւին չի ցանկացել դա անել:
Եվ որպեսզի խուսափի դատական կարգադիրչներից` 31-ամյա տղամարդը թաքնվել է սառնարանում եւ մեկ ժամից ավելի այնտեղ է մնացել, հայտնում է lifenews-ru-ն:
Տղամարդու այս “զոհողությունը”, սակայն, անիմաստ է անցել, կարգադրիչները միեւնույնն է հայտնաբերել են նրան:
Տղամարդը գողության համար պայմանական ազատազրկման մեջ է եղել, սակայն ժամանակին չի ներկայացել դատական կարգադրիչներին, ինչի համար էլ վերջինները գնացել են նրա հետեւից: Դուռը բացել է տղամարդու մեծահասակ մայրը, ով ասել է, որ որդին տանը չէ: Կարգադրիչներն արդեն պատրաստվել են հեռանալ, երբ պատահաբար սառնարանից դուրս եկած ձեռք են նկատել:
31-ամյա տղամարդուն ձերբակալել են: