01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծնողները մեկ տարեկան զույգերին մեկ շաբաթ թողել են առանց սնունդի /ֆոտո/

Մերձմոսկովյան Կրատովո համայնքում հարեւանները երկու փոքրիկ երեխաների հայտնաբերել են սովից թուլացած վիճակում: Նրանք բժիշկների են հրավիրել, ովքեր պարզել են, որ մեկ տարեկան երկվորյակ եղբայրներ Մաքսիմն ու Արտյոմը անգիտակից վիճակում են, երկար ժամանակ սնունդ եւ ջուր չընդունելու արդյունքում թուլացել են:

Երեխաներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրանք միացված են արհեստական շնչառության սարքերին, հայտնում է lifenews.ru-ն:

Ինչպես պարզվել է, երկվորյակների ծնողները թողել են երեխաներին եւ տեղափոխվել այլ շրջան` աշխատելու: Մայրը փոքրիկներին միայն հանգստյան օրերին է այցելել, մեկ շաբաթ շարունակ փոքրիկները մնացել են առանց սննդի եւ ջրի:

Երեխաների մայրը` Եվգենիան, ոստիկաններին ասել է, թե հարեւանուհուն գումար է վճարել, որպեսզի նա խնամի երեխաներին, կերակրի նրանց: Սակայն հարեւանուհին փակել է փոքրիկներին տանն ու մեկ շաբաթ շարունակ հարբեցողությամբ է զբաղվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ