23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին

Տերն Ինքը կսովորեցնի մեզ աղոթքին։ Ինքներս չենք սովորի, ոչ էլ ուրիշ մեկը կսովորեցնի։ Չասենք․ «Այսքան երկրպագություն արեցի, այժմ շնորհն ինձ ապահովված է»։ Բայց խնդրենք, որ աստվածային իմացության անեղծ լույսը շողարձակի մեր մեջ և բացի մեր հոգևոր աչքերը՝ Նրա աստվածային խոսքերը ըմբռնելու համար։

Այդպես մեզ համար էլ աննկատելիորեն սիրահարվում ենք Աստծուն առանց հարկադրման, ջանքերի ու սխրանքի։ Այն, ինչ դժվար է մարդկանց համար, շատ հեշտ է Աստծու համար։ Մենք հանկարծակիորեն կսիրենք Աստծուն, երբ շնորհն այցի գա մեզ։ Եթե ուժգին սիրենք Քրիստոսին, ապա աղոթքն ինքն իրեն կհնչի։ Քրիստոս մշտապես կլինի մեր մտքում ու սրտում։

Սակայն այդ վիճակում մնալու և այն չկորցնելու համար անհրաժեշտ է աստվածային նախանձախնդրություն, բոցավառ, աստվածային սեր Քրիստոսի հանդեպ։ Սերն ուղղվում է Միակ Բարձրյալին։ Սիրողը, այսինքն՝ Աստված, սիրում է սիրեցյալին, իսկ սիրեցյալը ցանկանում է միավորվել Սիրողին։ Սիրողը սիրեցյալին սիրում է աստվածային, կատարյալ սիրով։ Աստված, որ սիրում է մարդուն, անշահանխնդիր է։

Բարձրագույն սերն Աստծու հանդեպ արտահայտվում է որպես երախտագիտություն։ Մեզ համար անհրաժեշտություն է սիրելը․ սերը ոչ որպես պարտականություն, այլ որպես կենսական կարիք։ Հաճախ մենք դեպի Աստված ենք շրջվում կարիքից դրդված, երբ մեզ հենարան է հարկավոր, քանի որ ոչինչ չի բավարարում մեզ մեր շրջապատում, և միայնություն ենք զգում։

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ